ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Վերահսկիչ պալատը վերահսկվում է

Վերահսկիչ պալատը վերահսկվում է
10.07.2014 | 13:11

Ամփոփվել են ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի գնահատման 2013 թվականի անկախ հաշվետվության վերջնական արդյունքները: Գնահատման աշխատանքներն իրականացվել են համաշխարհային ճանաչում ունեցող PEFA մեթոդաբանությամբ և կարգով, PEFA քարտուղարության անմիջական մասնակցությամբ, ԵՄ-ի, Գերմանական միջազգային համագործակցության (GIZ), Համաշխարհային բանկի աջակցությամբ:
31 ցուցանիշների համատեսքտում գնահատվել են ՀՀ վերահսկիչ պալատի իրավասություններն ու բարեփոխումների ընթացքը: Նման գնահատում վերջին անգամ կատարվել էր 2008-ին, վեց տարում ՎՊ-ի ցուցանիշն արձանագրել է աննախադեպ բարելավում: Գնահատականը «D+»-ից բարձրացել է «C+ Δ», որ ըստ PEFA մեթոդաբանության՝ նշանակում է, որ ցուցանիշը ոչ միայն բարելավվել է, այլև շարունակում է բարելավվել: Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարելավված ցուցանիշների շարքում առաջընթացի նման միտումը եզակի է:
Արտաքին պետական վերահսկողության ակնհայտ առաջընթացը պայմանավորված է վերահսկողության շրջանակի և բնույթի ամրապնդմամբ, գործառույթների իրականացման կայունությամբ, հետվերահսկողության փուլում ՎՊ-ի եզրահանգումների և առաջարկությունների իրագործման աշխատանքով:
Վերահսկիչ պալատի ընթացիկ բարեփոխումների հաջող ընթացքն ապահովող ռազմավարական ծրագիրն ու «համակարգերի» հիման վրա իրականացվող վերահսկողական միջոցառումներն էապես բարձրացնում են Վերահսկիչ պալատի արդյունավետությունը:
Վերահսկիչ պալատի ցուցանիշը դեռևս բարելավման կարիք ունի: INTOSAI «անկախության» ստանդարտի ոչ լիարժեք ապահովումը դրական ազդեցություն չի թողնում գործընթացի վրա: Հաշվետվությամբ արձանագրվել է, որ ՎՊ-ն չունի բավարար անկախություն՝ այն հանգամանքը, որ ՎՊ աշխատակազմում պետական ծառայությունը քաղաքացիական ծառայություն է, և կառավարությունը նախքան ԱԺ ներկայացնելը կարող է կրճատել ՎՊ բյուջետային հայտը, ԱԺ-ն հաստատում է վերահսկողության տարեկան ծրագիրը, հաստատապես չեն նպաստում ՀՀ արտաքին պետական վերահսկողական համակարգի զարգացմանը:

Դիտվել է՝ 1069

Մեկնաբանություններ